Վեդի-Երևան ճանապարհին մեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել գովազդային վահանակի սյանը
Հունվարի 20-ին՝ ժամը 04:57-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Ոսկետափ գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ. կա արգելափակված քաղաքացի։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Վեդի-Երևան ավտոճանապարհի 18-րդ կմ-ին Mercedes-Benz մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Է. Ի., ծնված 1980 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել գովազդային վահանակի սյանը․ կան արգելափակված քաղաքացիներ։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը դուրս է բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել բժշկական կենտրոն։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, ուղևոր Գ․ Գ․-ին դուրս բերել և մոտեցրել շտապօգնության մեքենային․ տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։