Դիետոլոգը հայտնել է ձմռանը արագ գիրանալու պատճառը
Հաստատվել է, որ ձմռանը ավելորդ կիլոգրամներ հավաքելն ավելի հեշտ է, իսկ նիհարելը՝ ավելի դժվար, ասել է դիետոլոգ և սննդաբան Զոյա Բոգդանովան։ Նա Sputnik ռադիոյին տված հարցազրույցում բացահայտել է ցուրտ սեզոնին արագ քաշի ավելացման պատճառները։
Բոգդանովան պնդում է, որ ձմռանը օրգանիզմում կուտակվում են ճարպեր, որոնք անհրաժեշտ են որպես էներգիայի աղբյուր պատշաճ ջերմակարգավորման համար։ Դիետոլոգի խոսքով՝ սա նորմալ ֆիզիոլոգիական գործընթաց է, որը հնարավոր չէ դադարեցնել։ Սակայն մասնագետը վստահ է, որ այն կարելի է փոխել այնպես, որ ճարպի փոխարեն մկաններ կուտակվեն։
«Ձմռանը ճարպեր կուտակելուց խուսափելու ամենահեշտ ձևը աերոբիկ վարժություններով զբաղվելն է»,- Shantnews-ի փոխանցմամբ՝ ասում է դիետոլոգը։
Բացի այդ, Բոգդանովան խորհուրդ է տվել ձմեռային սեզոնին հրաժարվել պարզ ածխաջրերից կամ կիսով չափ կրճատել դրանց սպառումը։ Նա առաջարկել ՝ դրանք փոխարինել բարդ ածխաջրերով, որոնք հարուստ են մանրաթելերով:
Մասնագետը նաև զգուշացրել է, որ ձմռանը չպետք է սահմանափակել սպիտակուցների ընդունումը, քանի որ դա հանգեցնում է նյութափոխանակության դանդաղման և ավելորդ կիլոգրամների ավելացման։ Ի վերջո, նա խորհուրդ է տվել չմոռանալ բավականաչափ ջուր խմել նույնիսկ ցուրտ սեզոնին։