Միգրենը կարող է զարգանալ բազմաթիվ անհասկանալի պատճառներով
Միգրենը կարող է զարգանալ բազմաթիվ անհասկանալի պատճառներով, ներառյալ սովը և ծանր հուզական և ֆիզիկական սթրեսը, զգուշացրել է նյարդաբան Մարինա Անիկինան: Նա Sputnik ռադիոյին տված հարցազրույցում նշել է ցավոտ վիճակը սրող գործոններ։
Բժշկի խոսքով, ինչպես ցանկացած այլ քրոնիկ ցավ, միգրենը կարող է առաջանալ գերծանրաբեռնվածության, այդ թվում՝ հուզական սթրեսի, հանգստի բացակայության պատճառով։
«Սա ազդանշան է օրգանիզմից, որ դուք այժմ անում եք մի բան, որն անբնական է նրա համար, երբեմն ֆիզիկական մակարդակում, երբեմն՝ էմոցիոնալ»,- Shantnews-ի փոխանցմամբ՝ ընդգծել է նա։
Անիկինան նշել է քաղցը որպես միգրենի ևս մեկ հրահրիչ, ինչպես նաև ապխտած մսի, թթու վարունգների, կծու մթերքների և որոշ ֆերմենտացված մթերքների օգտագործումը, ներառյալ գարեջուրը, կեֆիրը, կվասը: Սառը եղանակը ևս կարող է նոպա առաջացնել, քանի որ անոթային սպազմ կարող է առաջանալ, երբ օդի ջերմաստիճանն իջնում է։