Հրդեհ՝ կոշիկի վերանորոգման կրպակներից մեկում
Հունվարի 19-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 11:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Չուխաջյան փողոցի թիվ 24 հասցեի մոտ կրպակ է այրվում, հայտնում է Shamshyan.com-ը։
Մինչ հրշեջների ժամանումը՝ կրակի տարածման դեմ պայքարել են քաղաքացիները, ապա օպերատիվորեն ժամանած հրշեջները կանխել են կրակի տարածումը և մարել այն։
Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան։
Ըստ նախնական տեղեկությունների՝ այրվել է կոշիկի վերանորոգման կրպակը։