Յուվենտուսը նոր տրանսֆեր է համաձայնեցրել
«Յուվենտուսն» ու «Միլանը» մոտ են «ռոսոներիների» կենտրոնական պաշտպան Ֆիկայո Տոմորիի տրանսֆերը համաձայնեցնելուն։ Ըստ իտալական լրատվամիջոցների՝ սա կլինի վարձակալություն՝ տրանսֆերի պարտադիր գնման տարբերակով։
Armsport-ի փոխանցմամբ՝ ինչպես տեղեկացնում է La Gazzetta dello Sport-ը, ակումբները պայմանավորվել են 27-ամյա անգլիացուն վարձակալությամբ տրամադրել մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը։
Պայմանագրի համաձայն՝ բյանկոներիները պարտավոր կլինեն գնել ֆուտբոլիստի տրանսֆերը 25 միլիոն եվրոյի դիմաց։
Այս գումարը կարող է աճել մինչև 30 միլիոն՝ կախված որոշակի պայմանների կատարման հետ։