Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը. կա վիրավոր
Այսօր՝ հունվարի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17:30-ի սահմաններում Արցախի պողոտա 44 հասցեի դիմաց բախվել են Երևանի բնակիչ 14-ամյա Կարեն Մ.-ի վարած «Mercedes E300» մակնիշի և Արարատի մարզի բնակիչ 54-ամյա Արմեն Մ.-ի վարած «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «Mercedes»-ի վարորդը տեղափոխվել է հիվանդանոց։
Բախման հետևանքով «Mercedes»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել երկաթե սյանը։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են անչափահասի կողմից վարած «Mercedes»-ի սեփականատիրոջ ինքնությունը։
Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է «Mercedes»-ի վարորդը։