Երևան, 19.Հունվար.2025, 00:00 |
Ադրբեջանը ռուս-իրանական վերահսկողության տակ է... Արագածոտնում ընտանիքի 5 անդամ, որոնցից 3-ը ան... Գործարկվելու են էլեկտրական շչակներ Պայթեցման աշխատանքներ՝ Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սա... Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գր... Սպասվում է ձյուն, մի շարք մարզերում՝ բուք, ցա... Երևանում վթարային շենքի բնակիչները մտահոգված ... Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտ... «էտապ». Փաշինյանը նոր հուշեր է հրապարակել բան... Կրակոց՝ Կոտայքի մարզում. հայտնաբերվել են հրազ... Սալմոնելոզ․ ինչպես է փոխանցվում Ջուր հավաքեք․ 36 ժամ ջուր չի լինելու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցնե... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Հրդեհ՝ Երևանի հյուրանոցներից մեկում. տարհանվե... «Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախումբը հանդես... Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լի... ՀՀ-ն որպես դիտորդ կմասնակցի «Վրաստան-ՆԱՏՕ 202... Արաբական ակումբը Բարսելոնայի խաղացողի համար շ... Ավարտվել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի դիվանագիտա... Ադելիա Պետրոսյանը հաղթել է Ռուսաստանի առաջնու... Դատավորների էթիկայի և կարգապահական հանձնաժողո... Կառավարությունը մետալուրգիական ոլորտի ընկերու... Ես մուրացկան չեմ, մեծահարուստ Նիկոլ Մազմանյան... Թել Ավիվում անհայտ անձը դանակով հարձակվել է ա... Դավիթ Չալոյանը պրոֆեսիոնալ ռինգում վստահ հաղթ... Ովքեր բացասական են արտահայտվում Բաքվում բռնի ... Դաշտադեմի ամրոց-համալիրը՝ «Բաց երկնքի տակ» Միզապարկի իջեցում. պատճառները Ծառուկյանի հետ մենամարտի չեղարկումից հետո Մախ... Իսպանիայի հանգստավայրում լեռնադահուկային վերե... Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական հ... Այրվել է «Tesla» մակնիշի ավտոմեքենա Երևանյան լճից փրկարարները դnւրս են բերել տղամ... Իլոն Մասկը նախազգուշացրել է մարդկության անհետ... ՊՆ ռազմական ոստիկանությունում տեղի է ունեցել ... Լոռիում այրվել է մոտ 20 հա խոտածածկույթ Արագածոտնում ավտոմեքենա է այրվել․ այն վերածվե... Ռուսաստանն ու Իրանը չեն հանդուրժի արտաքին միջ... Սամվել Բալասանյանի որդու խափանման միջոցը փոխե... Գուտերեշը խոստացել է մինչև հունվարի 27-ը հասն... Վիատալի Բալասանյանը նամակ է գրել Հայաստանի, Ա... Զարեհ Սինանյանը տղամարդու հետ զվարճանում է ակ... Գյուղատնտեսության ոլորտը կազմում է մեր ՀՆԱ-ի ... Լարսը բաց է բոլոր տրանսպորտային միջոցների համ... Հունգարիան և Սերբիան իրենց խնդիրն են համարում... Երևանի ավագանու ՔՊ խմբակցության նիստին քննարկ... Երևանում բախվել են «Honda»-ն ու մոպեդը․ կա տո... Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է... Փիրս Մորգանն իր հայտարարությամբ սթափեցրել է Հ... Բաքուն պետք է ապահովի Ռուբեն Վարդանյանի արդար... Ռուսաստանն ու Ուկրաինան փոխադարձ հարվածներ են... Արարատը խզել է պայմանագիրը պաշտպանի հետ Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջ... Սպասվում է թույլ ձյուն․ եղանակը՝ առաջիկա օրեր... Պաղեստինը հայտնում է 24 ժամվա ընթացքում ավելի... Հանրային տրանսպորտի թանկացման սոցիալական հետև... Արմանը կպայքարեր նույնիսկ 90 %-ով պատրաստ լին... Պարեկային ծառայության համալրման նպատակով դիմո... «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. վե... Tik Tok-ը նշել է ԱՄՆ-ում իր աշխատանքը շարունա... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Ինձանից խնդրել են հոգեւոր օժանդակություն՝ ես ... Ապարանի և Արագածի ավտոճանապարհներին տեղ-տեղ ա... Հրդեհ` Ղարիբջանյան գյուղում. ջերմահարվել է մո... Ոստիկաններին հաջողվել է կանխել վենդետան Իջևանի Տերյան փողոցն իր գոյության ընթացքում ա... Երևանում 24-ամյա վարորդը «Hyundai»-ով մխրճվել... Կրակոցներ` Իրանի գերագույն դատարանի շենքի մոտ... Որքա՞ն է վաստակում Հոլանդը Մանչեսթեր Սիթիում Քիչ առաջ Նորավանքում վառվեց Համահայկական ձմեռ... Թուրքիայի ԱԳ նախարարն ու Ադրբեջանի նախագահը հ... Ադրբեջանում մեկնարկած «դատավարության» առաջին ... ՄԻՊ-ն այցելել է կենտրոնական հավաքակայան. ներկ... Ավարտվել է ՀՀ-ի շախմատի տղամարդկանց 85-րդ և կ... Բաքվում մեկնարկած դատավարությունը անհանգստութ... 100 տարի է՝ նույն բանն է․ Դիեգո Սիմեոնեն կոշտ... Շահագործման է հանձնվել Նորք-Մարաշը Կենտրոնին ... Որոշում եմ կայացրել՝ այլևս չառաջադրվել որպես ... Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 6 ա... Տանը իր հոգսի մեջ փակված ու հեռու ամեն քաղաքա... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Աստղագուշակ՝ հունվարի 18-ի համար ի՞նչ են փոխելու ոստիկանության համակարգում վար... Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ» Լույս չի լինելու․ հասցեներ Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել Թրամփի երդմնա... Ինչո՞ւ է Բագրատ Սրբազանը մեկնել Իրան. «Փաստ» ... Փաստեր են ստուգվո՞ւմ, թե՞ քաղաքական հարցեր են... Փաշինյանը՝ երկու քարի արանքում. «Հրապարակ» Ինչու են արտախորհրդարանական ուժերը ԱԺ հրավիրվ... 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հա... 36 ժամ ջուր չի լինելու Կրթաշղթայի կենդանի օղակները 62 հոգով ավելացան... «Nissan»-ը բախվել է բազալտե եզրաքարին և գլխիվ... Հայցում ենք բոլոր երկրպագուների ներողամտությո... Սպերցյանը կես տարի էլ կխաղա ՌՊԼ-ում և կկոփվի․... Լոս Անջելեսի շրջանում հրդեհաշիջման աշխատանքնե... Մախաչևն արձագանքել է Արման Ծառուկյանի հետ մեն... Մակրոնը 2020 թվականից ի վեր առաջին անգամ Լիբա...

«էտապ». Փաշինյանը նոր հուշեր է հրապարակել բանտային օրագրից

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն սոցցանցերի իր էջերում բանտային օրագրից հերթական հատվածն է հրապարակել՝ վերնագրելով՝ «էտապ»:

«Բանտային օրագիր». էտապ

26-ը հունվարի, 2010թ., «Նուբարաշեն» ՔԿՀ

Հիմա չեմ էլ հիշում, թե «Բանտային օրագիրս» որտեղ եմ ընդհատել, և քանի գլուխ է լույս տեսել:

Ինձ «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից «Նուբարաշեն» ՔԿՀ տեղափոխելու ինչ-որ մեկի, ինչ-որ տեղ կայացրած որոշումը, սակայն, ստիպեց հիշել, որ կիսատ գործ ունեմ, որը դեռ ավարտին չի հասել: Հունվարի 21-ին, ժամը 15։00-ի մոտակայքում, «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ի՝ մեր թիվ 20 խցի դուռը անսպասելիորեն բացվեց (խցի դուռը հաճախ չէ որ բացվում է. դրա համար լուրջ պատճառ է պետք), և ինձ հանձնվեց դրանից երկու օր առաջ դատավոր Մնացական Մարտիրոսյանի կայացրած դատավճիռը՝ ինձ յոթ տարվա ազատազրկման դատապարտելու մասին:

Միաժամանակ տեղեկացրին, որ իրերս պետք է հավաքեմ, որովհետև այլ ՔԿՀ եմ տեղափոխվում: Այս լուրը տհաճությամբ ընդունեցի. սա երևի կալանավորական սինդրոմ է՝ երբ ինչ-որ մի խցի, ասել է թե՝ միջավայրի սովորում ես, տեղափոխվելը միշտ էլ տհաճ է: Առաջին բանը, որ փորձեցի անել՝ համապատասխան օրենսդրության մեջ ինչ-որ դրույթներ գտնելու փորձն էր, որով կարգավորվում է կալանավորված անձին մի ՔԿՀ-ից մյուսը տեղափոխելու գործընթացը:

Պարզվեց, սակայն, որ այս խնդիրն ամենևին էլ կարգավորված չէ, ու մինչ մտածում էի, թե ինչպես կարող եմ հասնել ինձ այլ ՔԿՀ տեղափոխելու որոշման բեկանմանը, արկածը մեջս խաղաց: Ինչպես 2008-ի մարտի 1-ից հետո հաճախ է լինում, տեղափոխությունների անհրաժեշտության առաջ կանգնելիս, կրկին հիշեցի Հոմերոսի «Ոդիսականը»: Մեկ էլ ամերիկացի ռեժիսոր Ջիմ Ջարմուշի մի հեռուստատեսային հարցազրույց հիշեցի, որտեղ նա ասում էր, թե իր կարծիքով՝ ճանապարհորդությունը կյանքը պատկերող ամենավառ այլաբանությունն է: Շատ ավելի վառ է այլաբանությունը, երբ ճանապարհորդությունը կոչվում է «էտապ»:

«Երևան-Կենտրոն» ՔԿՀ վարչակազմի բազմաթիվ ներկայացուցիչներ դուրս էին եկել ինձ ճանապարհելու: ԱԱԾ բակի կողմից ինձ էր սպասում մի զինվորական գույնի «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենա: Նրա հետևում մի մարդատար, քաղաքացիական մեքենա կար, որի շուրջ մի քանի ավտոմատավորներ էին խմբվել: Էս կալանավորական «ՈՒԱԶ»-ը սովորական «վառանյոկ» չէր: Կալանքի ընթացքում այսպիսի մեքենա առաջին անգամ եմ տեսնում:

Ուրեմն, կալանավորի համար նախատեսված խցիկը 40x50 սանտիմետր է: Սա այն նվազագույն չափն է, որ մարդը նստած վիճակում մի կերպ տեղավորվի: Հենց այս խցիկում պետք է նստեի էտապի, այսինքն՝ տեղափոխության ընթացքում: Խցիկի դռան վրա պատուհան չկա, խցիկի մեջ լույս չկա: Այսինքն, երբ տեղավորվեցի խցիկի մեջ ու դուռը փակվեց, հայտնվեցի կատարյալ խավարի մեջ՝ ըստ էության այդ խցիկի պատերին գամված: Մի թեթև լույս ներս էր ընկնում միայն տանիքին եղած մի քանի շերտանի վանդակավոր նեղլիկ օդանցքից, որը կիսափակ էր: Երբ այդ խցիկը տեսա և հասկացա, որ հենց դրա մեջ եմ ճամփորդելու, մի պահ սառը քրտինք տվեց վրաս:

Հաջորդ պահին միայն հասկացա, որ այս ամենը իրականում զվարճալի է: Ու երբ ՔԿՀ վարչակազմի աշխատակիցները դուռը շրխկացրին, ես մթության մեջ հաճույքով արձանագրեցի, որ ժպտում եմ:

Ինչ-որ ժամանակ անց «ՈՒԱԶ»-ը կանգ առավ, և ինչ-որ խոսակցություններ լսվեցին: Հասկացա, որ հասել ենք «Նուբարաշեն» ՔԿՀ: Դռները բացվեցին, մենք մուտք գործեցինք, և ես որոշ ժամանակ անց շարունակեցի մնալ մեքենայի մեջ: Ինչ-որ ժամանակ անց դուռը բացվեց և դուրս գալով հայտնվեցի մի մուտքի առաջ, որը ավելի շատ գոմի մուտքի էր նման, քան թե որևէ մարդաբնակ տարածքի:

Դա «Նուբարաշեն» ՔԿՀ-ի ընդունարանի մուտքն էր, որով ամեն օր ներս ու դուրս են անում կալանավորներ, փաստաբաններ, ոստիկաններ, ՔԿՀ ծառայողներ, դիտորդներ և այլոք: Եվ իսկապես, «Նուբարաշեն» ՔԿՀ այս հարկաբաժինը՝ ընդունարանի մասը, մի իսկական գոմ է հիշեցնում:

Որոշ թղթեր ձևակերպելուց հետո ինձ ուղեկցեցին «բոքս». այսպես կոչվում են այն ժամանակավոր խցերը, որտեղ կալանավորները խուզարկվում են կալանավայր մուտք գործելիս, կամ այն լքելիս: Այսօրինակ «բոքսերից» մեկում մի երկար սեղան կա, որի վրա ինչ-որ մի ծածկոց է գցված: Փորձաքննությունը կարող է հաստատել, որ այդ ծածկոցը չի փոխվել մոտավորապես 1979 թվականի մայիսից. դժվար է որոշել, թե դա գործարանային ի՞նչ գույնի է եղել: Հիմա արդեն մի այնպիսի սև գույնի է, որը կարող է ստացվել միայն «Նուբարաշեն» ՔԿՀ-ում: Հա, ուրեմն, ինձ առաջարկվեց հենց այդ ծածկոցի վրա դատարկել իրերս, որպեսզի դրանք խուզարկության ենթարկվեն:

Մեկուսարանի աշխատակցի տրամաբանությամբ, հենց այդ ծածկոցի վրա պետք է դարսեի շորերս, այլ իրեր, որպեսզի նա ստուգի, թե արդյոք դրանց մեջ ինչ-որ բան է թաքցրած: Ես հսկիչին ակնարկեցի, որ ծածկոցը կեղտոտ է, մեղմ ասած: Նա հավաստիացրեց, որ կեղտոտ չէ, ուղղակի մաշված է: Մատս քսեցի ծածկոցին, և այն խրվեց կեղտի մեջ: Հսկիչը հուսահատ հայացքով ինձ նայեց, ես էլ պայուսակիցս այդ օրվա «Հայկական ժամանակը» հանեցի, փռեցի ծածկոցի վրա, ու դատարկեցի իրերս: Խուզարկության ավարտից հետո ինձ տեղափոխեցին մեկ ուրիշ «բոքս», որտեղ պետք է սպասեի մինչ ինձ կտեղափոխեն համապատասխան խուց:

Կալանավորները, ճիշտ է, «բոքսերում» երկար ժամանակ չեն անցկացնում, բայց որոշակի դեպքերում կարող են մնալ մինչև մեկ ժամ: «Նուբարաշեն» ՔԿՀ այս «բոքսերի» մասին պատկերացում կազմելու համար պատկերացրեք սովետական կոլխոզի՝ կարտոֆիլի սերմացուի պահեստ, որտեղ վնասատուների դեմ պայքար չի տարվել, կարտոֆիլի սերմացուն հոտել է, տանիքը կաթել: Բացի այս՝ տարածքը ծառայել է որպես զուգարան («բոքսում», ի դեպ, զուգարան չկա): Խոնավ պատերով այս տարածքում պատուհան կա, որը նեղ է նույնիսկ լույսի ներթափանցման համար: Պատի երկայնքով երկար նստարան կա, որի վրա հնարավոր չէ նստել՝ տասնամյակներով կուտակված կեղտի պատճառով:

Այս տարածքի ամենահետաքրքիր հատվածը դուռն է, որի վրա տարբեր գրառումներ կան: Որոշեցի ժամանակս անցկացնել այս գրառումները կարդալով: Մի կալանավոր հազիվ իրար անելով մտածածն էր գրել «բոլոր հսկիչների» հասցեին: Դրա տակ հսկիչների պատասխանն էր գրողին՝ «խլեշչի քֆուրի» տեսքով: Դռան մեկ այլ հատվածում ինչ-որ թվեր տեսա «10:22» և «27:11»: Դրանց դիմաց ինչոր բան էր գրված, ենթադրաբար անուններ, որոնք մթության և մաշվածության պատճառով չկարողացա ընթերցել: Ու սկսեցի կռահումներ անել, թե ինչ կարող են նշանակել այս թվերը: Սկզբից մտածեցի, թե գրառումներից առաջինի հեղինակը 10 ամիս 22 օր է անցկացրել բանտում, իսկ երկրորդինը՝ 27 ամիս 11 օր: Բայց թվերի արանքում դրված երկու կետերը հուշում էին, որ սխալ է առաջ քաշած վարկածս: Հետաքրքրությունս, ըստ այդմ, ավելի մեծացավ, և սկսեցի համառ ջանքեր գործադրել, կարդալու համար թվերից առաջ գրվածը: Առաջին թվի առաջ գրվածը մի կերպ կարդացի. գրված էր «Մաթևոս»: Մտածեցի հեղինակի անունն է: Ցնցվեցի ուղղակի, երբ ներքևի գրառման դիմաց կարդացի «Առակաց». ով կարող էր մտածել, թե «Նուբարաշեն» ՔԿՀի «բոքսի» դռան վրա, որտեղ բազմաթիվ հայհոյանքներ են գրված, կարելի է հղումներ գտնել Աստվածաշնչի համապատասխան համարներին:

Աստվածաշունչը, բնականաբար, հետս էր, և անմիջապես վերցրի և բացեցի Առակաց 27:11-ը. «Իմաստուն եղիր, որդեակ, որ քո սիրտն ուրախ լինի, քեզնից հեռու վանիր նախատինքի խոսքերը», գրված էր այնտեղ:

Հետո բացեցի Մատթեոսի 10:22-ը. «Եվ իմ անվան համար բոլորից պիտի ատվեք, իսկ ով մինչև վերջ համբերի, նա պիտի փրկվի»: Այսպես սկսվեց իմ կալանքը «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում:

Այս թեմայով

Ադրբեջանը ռուս-իրանական վերահսկողության տակ է... Արագածոտնում ընտանիքի 5 անդամ, որոնցից 3-ը ան... Գործարկվելու են էլեկտրական շչակներ Պայթեցման աշխատանքներ՝ Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սա... Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գր... Սպասվում է ձյուն, մի շարք մարզերում՝ բուք, ցա... Երևանում վթարային շենքի բնակիչները մտահոգված ... Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտ... «էտապ». Փաշինյանը նոր հուշեր է հրապարակել բան... Կրակոց՝ Կոտայքի մարզում. հայտնաբերվել են հրազ... Սալմոնելոզ․ ինչպես է փոխանցվում Ջուր հավաքեք․ 36 ժամ ջուր չի լինելու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցնե... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Հրդեհ՝ Երևանի հյուրանոցներից մեկում. տարհանվե... «Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախումբը հանդես... Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լի... ՀՀ-ն որպես դիտորդ կմասնակցի «Վրաստան-ՆԱՏՕ 202... Արաբական ակումբը Բարսելոնայի խաղացողի համար շ... Ավարտվել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի դիվանագիտա... Ադելիա Պետրոսյանը հաղթել է Ռուսաստանի առաջնու... Դատավորների էթիկայի և կարգապահական հանձնաժողո... Կառավարությունը մետալուրգիական ոլորտի ընկերու... Ես մուրացկան չեմ, մեծահարուստ Նիկոլ Մազմանյան... Թել Ավիվում անհայտ անձը դանակով հարձակվել է ա... Դավիթ Չալոյանը պրոֆեսիոնալ ռինգում վստահ հաղթ... Ովքեր բացասական են արտահայտվում Բաքվում բռնի ... Դաշտադեմի ամրոց-համալիրը՝ «Բաց երկնքի տակ» Միզապարկի իջեցում. պատճառները Ծառուկյանի հետ մենամարտի չեղարկումից հետո Մախ... Իսպանիայի հանգստավայրում լեռնադահուկային վերե... Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական հ... Այրվել է «Tesla» մակնիշի ավտոմեքենա Երևանյան լճից փրկարարները դnւրս են բերել տղամ... Իլոն Մասկը նախազգուշացրել է մարդկության անհետ... ՊՆ ռազմական ոստիկանությունում տեղի է ունեցել ... Լոռիում այրվել է մոտ 20 հա խոտածածկույթ Արագածոտնում ավտոմեքենա է այրվել․ այն վերածվե... Ռուսաստանն ու Իրանը չեն հանդուրժի արտաքին միջ... Սամվել Բալասանյանի որդու խափանման միջոցը փոխե... Գուտերեշը խոստացել է մինչև հունվարի 27-ը հասն... Վիատալի Բալասանյանը նամակ է գրել Հայաստանի, Ա... Զարեհ Սինանյանը տղամարդու հետ զվարճանում է ակ... Գյուղատնտեսության ոլորտը կազմում է մեր ՀՆԱ-ի ... Լարսը բաց է բոլոր տրանսպորտային միջոցների համ... Հունգարիան և Սերբիան իրենց խնդիրն են համարում... Երևանի ավագանու ՔՊ խմբակցության նիստին քննարկ... Երևանում բախվել են «Honda»-ն ու մոպեդը․ կա տո... Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է... Փիրս Մորգանն իր հայտարարությամբ սթափեցրել է Հ... Բաքուն պետք է ապահովի Ռուբեն Վարդանյանի արդար... Ռուսաստանն ու Ուկրաինան փոխադարձ հարվածներ են... Արարատը խզել է պայմանագիրը պաշտպանի հետ Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջ... Սպասվում է թույլ ձյուն․ եղանակը՝ առաջիկա օրեր... Պաղեստինը հայտնում է 24 ժամվա ընթացքում ավելի... Հանրային տրանսպորտի թանկացման սոցիալական հետև... Արմանը կպայքարեր նույնիսկ 90 %-ով պատրաստ լին... Պարեկային ծառայության համալրման նպատակով դիմո... «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. վե... Tik Tok-ը նշել է ԱՄՆ-ում իր աշխատանքը շարունա... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Ինձանից խնդրել են հոգեւոր օժանդակություն՝ ես ... Ապարանի և Արագածի ավտոճանապարհներին տեղ-տեղ ա... Հրդեհ` Ղարիբջանյան գյուղում. ջերմահարվել է մո... Ոստիկաններին հաջողվել է կանխել վենդետան Իջևանի Տերյան փողոցն իր գոյության ընթացքում ա... Երևանում 24-ամյա վարորդը «Hyundai»-ով մխրճվել... Կրակոցներ` Իրանի գերագույն դատարանի շենքի մոտ... Որքա՞ն է վաստակում Հոլանդը Մանչեսթեր Սիթիում Քիչ առաջ Նորավանքում վառվեց Համահայկական ձմեռ... Թուրքիայի ԱԳ նախարարն ու Ադրբեջանի նախագահը հ... Ադրբեջանում մեկնարկած «դատավարության» առաջին ... ՄԻՊ-ն այցելել է կենտրոնական հավաքակայան. ներկ... Ավարտվել է ՀՀ-ի շախմատի տղամարդկանց 85-րդ և կ... Բաքվում մեկնարկած դատավարությունը անհանգստութ... 100 տարի է՝ նույն բանն է․ Դիեգո Սիմեոնեն կոշտ... Շահագործման է հանձնվել Նորք-Մարաշը Կենտրոնին ... Որոշում եմ կայացրել՝ այլևս չառաջադրվել որպես ... Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 6 ա... Տանը իր հոգսի մեջ փակված ու հեռու ամեն քաղաքա... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Աստղագուշակ՝ հունվարի 18-ի համար ի՞նչ են փոխելու ոստիկանության համակարգում վար... Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ» Լույս չի լինելու․ հասցեներ Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել Թրամփի երդմնա... Ինչո՞ւ է Բագրատ Սրբազանը մեկնել Իրան. «Փաստ» ... Փաստեր են ստուգվո՞ւմ, թե՞ քաղաքական հարցեր են... Փաշինյանը՝ երկու քարի արանքում. «Հրապարակ» Ինչու են արտախորհրդարանական ուժերը ԱԺ հրավիրվ... 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հա... 36 ժամ ջուր չի լինելու Կրթաշղթայի կենդանի օղակները 62 հոգով ավելացան... «Nissan»-ը բախվել է բազալտե եզրաքարին և գլխիվ... Հայցում ենք բոլոր երկրպագուների ներողամտությո... Սպերցյանը կես տարի էլ կխաղա ՌՊԼ-ում և կկոփվի․... Լոս Անջելեսի շրջանում հրդեհաշիջման աշխատանքնե... Մախաչևն արձագանքել է Արման Ծառուկյանի հետ մեն... Մակրոնը 2020 թվականից ի վեր առաջին անգամ Լիբա...
Ամենաընթերցվածը
website by Sargssyan