Ծառուկյանի հետ մենամարտի չեղարկումից հետո Մախաչևը դիմել է UFC-ի նախագահին
UFC-ի թեթև քաշային կարգի չեմպիոն Իսլամ Մախաչևը, նույն քաշային կարգի դասակարգման առաջին համար Արման Ծառուկյանի հետ մանամարտի չեղարկումից հետո դիմել UFC-ի նախագհին։
«Հիմա դուք հասկացաք, թե ինչ է նշանակում լինել լավագույն մարտիկ»,- գրել է Մախաչևը սոցցանցերում Ուայթի հետ համատեղ լուսանկարի տակ։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Արման Ծառուկյանը վնասվածք է ստացել և դուրս է եկել UFC 311-ի գլխավոր մենամարտից։ Մախաչևը համաձայնել է մենամարտել բրազիլացի Ռենատո Մոյկանոյի հետ, փոխանցում է Armsport-ը։