Երևանյան լճից փրկարարները դnւրս են բերել տղամարդnւ դի
Այսօր՝ հունվարի 18-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Երևանյան լճում դի կա, հայտնում է Shamshyan.com-ը։
Հրշեջ փրկարարները հատուկ ճոպանի միջոցով լճից դուրս են բերել տղամարդու դի։
Դեպքի փաստով Շենգավիթի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։
Այս պահին ոստիկանությունն ու պարեկային ծառայությունը պարզում են մահացածի ինքնությունը։