ՊՆ ռազմական ոստիկանությունում տեղի է ունեցել խորհրդակցություն 2024-ի աշխատանքների արդյունքների ամփոփման վերաբերյալ
Հունվարի 17-ին ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում տեղի է ունեցել խորհրդակցություն՝ 2024 թվականի աշխատանքների արդյունքների ամփոփման վերաբերյալ: Այդ մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։
Զեկույցներով հանդես են եկել ռազմական ոստիկանության պետի տեղակալները՝ ըստ համակարգման ուղղությունների ներկայացնելով կատարված աշխատանքները, մասնավորապես՝ 2024 թվականի ընթացքում զորամասերում և բանակային դիրքերում ՌՈ-ի իրականացրած օպերատիվ-կանխարգելիչ բազմաթիվ միջոցառումները։
ՊՆ ռազմական ոստիկանության պետ, գեներալ-մայոր Աշոտ Զաքարյանը հանձնարարականներ է տվել՝ զինված ուժերում կարգապահության ամրապնդմանն ուղղված թիրախային աշխատանքները շարունակելու, ռազմական ոստիկանություն-զորամաս համագործակցությունը խորացնելու և փոխվստահության մթնոլորտն ամրապնդելու վերաբերյալ: