Ռուսաստանն ու Իրանը չեն հանդուրժի արտաքին միջամտությունը տարածաշրջանում. Փեզեշքիան
Ռուսաստանի և Իրանի միջև համապարփակ ռազմավարական գործընկերության պայմանագրի ստորագրումը վկայում է, որ երկու տերությունները մտադիր չեն հանդուրժել արտաքին միջամտությունը և ունակ են ինքնուրույն ապահովելու անվտանգությունը տարածաշրջանում: Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։
«Մոսկվան և Թեհրանը համաձայն չեն, որ դրսից ինչ-որ մեկը որոշի մեր երկրների դերը։ Մենք ի վիճակի ենք ինքնուրույն քաղաքականություն վարել և միասին պատրաստ ենք տարածաշրջանում զարգացնել անվտանգությունն ու տնտեսությունը, այստեղ բերել խաղաղություն և կայունություն։ Մենք Արևմուտքի կարիքը չունենք»,- ընդգծել է Իրանի նախագահը։
Նրա խոսքով՝ եթե Իրանն ու Ռուսաստանը հետևեին «դրսից տրված հրահանգներին», ապա արդեն բազմիցս կփոխեին իրենց դիմագիծը և քաղաքականությունը: