Եթե չերկարացնեն, ապա 2 ամսից արդյունք կլինի. Արթուր Ալեքսանյանի հայրը՝ դատական գործի մասին
ArmLur.am-ը գրել էր, որ հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանի բողոքարկման հարցը նոր փուլ է մտել:
Դատավորի ընտրությունը եղել է 2024 թվականի վերջին ամիսներին, նա ազգությամբ ֆրանսիացի է:
ArmLur.am-ը կրկին Արթուր Ալեքսանյանի հայրիկից՝ Գևորգ Ալեքսանյանից հետաքրքրվել է, թե ինչ փոփոխություններ կան այս նոր՝ 2025 թվականին:
Վերջինս ArmLur.am-ի հետ զրույցում ասաց՝ դեռ գործից փոփոխություն չկա, սպասում են: Մյուս կողմը պետք է դատավորին ներկայացնի իրենց արգումենտները, այդ ամենից հետո դատավորը կլսի հայկական կողմին:
Գևորգ Ալեքսանյանի կարծիքով՝ եթե շատ չերկարացնեն կողմերը, դատարանը, ապա 2 ամսից վերջնական արդյունք կլինի: