Գարնանը կգործարկվի վարչական դատավարության էլեկտրոնային համակարգը
Թվայնացվում է վարչական դատավարությունը. արդեն իսկ մշակվել է էլեկտրոնային համակարգը, մեկնարկել են շահառուների վերապատրաստումների, համակարգի պիլոտային գործարկման և մասնագիտացված ընկերության կողմից համակարգի ՏՏ թեստավորման աշխատանքները:
Արդարադատության նախարարության փոխանցմամբ՝ համակարգը կգործարկվի 2025 թ. գարնանը: