Վճարումը մերժում է, գումարը՝ գանձում. Telcell-ից զգուշանալ է պետք
Երևանում ներդրվում է հանրային տրանսպորտի նոր միասնական տոմսային համակարգ, որն ամբողջությամբ կսկսի գործել փետրվարի 1-ից։ Նոր ներդրված համակարգը սակայն, ամեն օր մի նոր անակնկալ է մատուցում հաճախորդներին։
Oragir.news-ի փոխանցմամբ՝ ֆեյսբուքյան խմբերից մեկում այսօր օգտատերերը գրառում է արել, ահազանգելով, որ բանկային քարտով փորձել է տրանսպորտի համար տոմս գնել, մի քանի անգամ մերժվել է հայտը, իսկ ավեի ուշ պարզել է, որ «Թելսել»-ը ճարումը մերժել է, բայց գումարը՝ գանձել։