Բաքվում պահվող հայերին տրվել է հնարավորություն՝ կապ հաստատել հարազատների հետ. ԿԽՄԿ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները հունվարին տեսակցել են Բաքվում պահվող հայերին: Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին «Լուրերին» հայտնել է, որ Ադրբեջանում պահվող անձանց հետ կառույցի պատվիրակներն ունեցել են առանձանզրույցներ, յուրաքանչյուրին տրվել է հնարավորություն՝ կապ հաստատել հարազատների հետ:
Կարմիր խաչի ներկայացուցիչները գնահատել են անձանց առողջական վիճակը, պահման պայմաններն ու նրանց հանդեպ վերաբերմունքը:
Հիշեցնենք՝ գերեվարվածների թվում են նաև Լեռնային Ղարաբաղի նախկին 8 պաշտոնյաներ:
Հունվարի 17-ին Բաքվում կսկսվի նրանց գործով դատաքննությունը: