Ահազանգ․ տրանսպորտի վարորդը հեռախոսով է զբաղվում վարելու ընթացքում
Տրանսպորտային համակարգում տիրող քաոսիկ իրավիճակը շարունակվում է։
Մի կողմից՝ վճարային QR կոդերը, մի կողմից՝ վալիդատորները, որոնք շատ ժամանակ խափանումներով են աշխատում, մի կողմից էլ՝ տրանսպորտային միջոցների սղությունը։
Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետարանը 2025 թվականի հունվարի մեկից առկա բոլոր հին ավտոբուսները փոխարինեց նորերով։ Կարելի է ասել, որ այստեղից էլ սկսեցին բոլոր խնդիրները։
Գանք ամենասկզբից․ հին ավտոբուսները, որոնք աշխատում էին 10-15 րոպեն մեկ հաճախականությամբ, փոխարինվելով նոր ավտոբուսներով՝ ուղևորների համար առաջացրել են նոր անհարմարություններ։
ArmLur.am-ին ահազանգում են շատ քաղաքացիներ այն մասին, որ ցուրտ եղանակին 30-40 րոպե սպասում են տրանսպորտին, սակայն ապարդյուն, տրանսպորտային միջոցն այդպես էլ չի գալիս, իսկ տաքսիների գներն այնքան բարձր են, որ ձեռնտու չէ դրանցից օգտվելը։
Ավելին, ArmLur.am-ին քաղաքացիները նաև պատմում են, որ նոր տրանսպորտների վարորդները ոչ քաղաքակիրթ ձևով են շփվում ուղևորների հետ, ճանապարհին խոսում և խաղում են հեռախոսով՝ վտանգելով ուղևորների կյանքը։
ArmLur.am-ին նաև փոխանցել են, որ 27 համարի երթուղին սպասարկող վարորդն է հեռախոսով խաղացել վարելու ընթացքում։
Հարկ է նշել, որ Երևանի քաղաքապետարանը տարածում է հայտարարություններ, որ կա վարորդների պակաս։ Օրինակ այս պահի դրությամբ առկա է 195 թափուր հաստիք։
Մանրամասները՝ տեսանյութում։