Հայաստանի՞, թե՞ Ռուսաստանի հավաքական․ Վալերի Ծառուկյանը ընտրություն է կատարել
«Նիժնի Նովգորոդի» կիսապաշտպան Վալերի Ծառուկյանը պատասխանել է Հայաստանի, կամ Ռուսաստանի հավաքականում խաղալու մասին հարցին։
«Ինչ վերաբերում է ազգային հավաքականին, ապա հարցը մնում է բաց։ Իհարկե, ես ուզում եմ երկու ճանապարհով գնալ»,- Armsport-ի փոխանցմամբ՝ 23-ամյա Ծառուկյանի խոսքերն է մեջբերում РИА Новости-ն։
Ծառուկյանը նշել է նաև, որ ինքը կհամաձայներ հանդես գալ Հայաստանի հավաքականում, եթե համապատասխան առաջարկ ստանար։
Նշենք, որ Վալերի Ծառուկյանը «Նիժնի Նովգորոդ» է տեղափոխվել 2024 թվականի հունվարին։ Նրա պայմանագրի ժամկետը ակումբի հետ նախատեսված է 3,5 տարով։
Ընթացիկ մրցաշրջանում Ծառուկյանը թիմի կազմում անցկացրել է 19 հանդիպում, որոնցում դարձել է 4 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։