Մել Գիբսոնի՝ Մալիբուում գտնվող 14,5 մլն դոլար արժողությամբ առանձնատունն այրվել է (լուսանկարներ)
Դերասան Մել Գիբսոնի 14,5 մլն դոլար արժողությամբ առանձնատունն այրվել է Կալիֆոռնիայում օրեր շարունակ մոլեգնող անտառային հրդեհներից: Առանձնատունը գտնվում էր Մալիբուում:
Tert.am-ի փոխանցմամբ՝ ինչպես գրում է Daily Mail-ը, 69-ամյա դերասանը պատմել է, որ հուսահատված է կատարվածից հետո:
«Ես այնտեղ շատ անձնական իրեր ունեի, սակայն այդ ամենը նյութական է և ես երջանիկ եմ, որ մարդկային կորուստներ չունեմ, բոլորը ողջ-առողջ են»,- նշել է դերասանը, որն այս անշարժ գույքը գնել էր 2008-ին 11,5 միլիոն դոլարով:
Հայտնի է, որ օսկարակիր դերասանը վերջին տարիներին փորձում էր 1996 թվականին կառուցված ընդարձակ առանձնատունը վաճառել: