2024թ-ին բենզինի և դիզելային վառելիքի գները աճել են
2024թ. դեկտեմբերին 2023թ. դեկտեմբերի համեմատ ոչ պարենային ապրանքների շուկայում գների մակարդակը նվազել է 1.8%-ով, իսկ 2024թ. նոյեմբերի համեմատ արձանագրվել է 0.3% գնաճ, հայտնում են ՀՀ վիճակագրական կոմիտեից։
Հանրապետության դիտարկվող 10 բնակավայրերում 2024թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ ոչ պարենային ապրանքների գներն աճել են 0.2-1.0%-ով, իսկ մեկում գների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ:
Մայրաքաղաքում ոչ պարենային ապրանքների գներն աճել են 0.2%-ով:
2024թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ հանրապետությունում գրանցվել է բենզինի և դիզելային վառելիքի՝ համապատասխանաբար 0.5% և 0.3% գնանկում:
2024թ. դեկտեմբերին 2023թ. դեկտեմբերի համեմատ հանրապետությունում գրանցվել է բենզինի և դիզելային վառելիքի՝ 6.0% և 9.4% գնանկում: 2024թ. հունվար-դեկտեմբերին 2023թ. հունվար-դեկտեմբերի համեմատ բենզինի և դիզելային վառելիքի գներն աճել են՝ համապատասխանաբար 14.8% և 1.7%-ով: