19-ամյա հայ ֆուտբոլիստը պայմանագիր է կնքել Լոկոմոտիվի հետ
19-ամյա կիսապաշտպան Վադիմ Հարությունյանը պայմանագիր է ստորագրել մոսկովյան «Լոկոմոտիվ» ակումբի հետ: Այս մասին հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը:
Նշվում է, որ խաղացողի հետ համաձայնագիրը ուժի մեջ կլինի մինչև 2026 թվականի հունիսի 30-ը: Հարությունյանը վարձակալությամբ կվերադառնա Ջերժինսկի «Արսենալ»:
«Նա «Լոկոմոտիվի» ակադեմիայի սան է: Երկաթուղայինների երիտասարդական թիմի կազմում ֆուտբոլիստը մասնակցել է 19 խաղի, խփել մեկ գոլ և կատարել մեկ գոլային փոխանցում: 2023 թվականին երիտասարդական թիմի հետ նա հաղթել է Երիտասարդական ֆուտբոլային լիգան:
2024 թվականի մարտին Հարությունյանը տեղափոխվեց Ջերժինսկի «Արսենալ» հետգնումի տարբերակով: Դժերժինսկի ակումբի կազմում Վադիմը մասնակցել է 30 խաղի, որոնցում աչքի է ընկել երկու գոլով և վեց փոխանցումով: Հատկապես կարևոր է նշել ֆուտբոլիստի ունիվերսալությունը. Վյաչեսլավ Վաշկևիչի ղեկավարությամբ անվանական կիսապաշտպանը խաղացել է մի քանի դիրքերում: Բացի այդ, Հարությունյանը Հայաստանի Մ19 պատանեկան հավաքականի խաղացող է: Նրա կազմում ֆուտբոլիստը մասնակցել է երկու խաղի»,- գրված է ակումբի հայտարարության մեջ: