Որքան է կազմել գնաճը Հայաստանում 2024 թվականի դեկտեմբերին
Հայաստանի Հանրապետության սպառողական շուկայում 2024 թվականի դեկտեմբերին 12-ամսյա գնաճը (2023-ի նույն ամսվա համեմատ) կազմել է 1.5%: 2024-ի նոյեմբերի համեմատ՝ դեկտեմբերին գնաճը եղել է 1%: Այս մասին հայտնում է ՀՀ վիճակագրական կոմիտեն:
2024-ի հունվար-դեկտեմբերին սպառողական գների ինդեքսը 0.3 տոկոսով գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը:
Սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների գները դեկտեմբերին՝ 2023-ի նույն ամսվա համեմատ բարձր են եղել 2, իսկ 2024-ի նոյեմբերի համեմատ՝ 2.3 տոկոսով: Փոխարենը՝ 2024-ի հունվար-դեկտեմբերին դրանք 2 տոկոսով ցածր են եղել, քան 2023-ի նույն ժամանակահատվածում:
Դեկտեմբերին ալկոհոլային խմիչքների և ծխախոտային արտադրատեսակների գները 2023-ի դեկտեմբերի համեմատ աճել են 3.8 տոկոսով, իսկ հունվար-դեկտեմբերին գնաճը մեկամյա կտրվածքով կազմել է 5.4 տոկոս: 2024-ի դեկտեմբերին գների փոփոխություն մեկամսյա կտրվածքով չի գրանցվել:
Հագուստեղենն ու կոշկեղենը 2024-ի դեկտեմբերին 2.6 տոկոսով էժան է եղել նախանցյալ տարվա նույն ամսից: 2024-ի նոյեմբերի համեմատ դրանց գները նվազել են 0.1 տոկոսով: Հունվար-դեկտեմբերին՝ 2023-ի նույն ժամանակահատվածի համեմատ գնանկումը կազմել է 1.4 տոկոս:
Բնակարանային ծառայությունների, ջրի, էլեկտրաէներգիայի, գազի և վառելիքի այլ տեսակների գները 2024-ի դեկտեմբերին՝ 2023-ի նույն ամսվա համեմատ նվազել են 0.2 տոկոսով, սակայն 2024-ի նոյեմբերի համեմատ՝ աճել են 0.9 տոկոսով: 2024-ի հունվար-դեկտեմբերին՝ 2023-ի նույն ժամանակահատվածի համեմատ գներն աճել են 0.1 տոկոսով:
Տնային գործածության առարկաների, կենցաղային տեխնիկայի և բնակարանների խնամքի ամենօրյա գործունեության պարագաների գները 2024-ի դեկտեմբերին՝ 2023-ի նույն ամսվա համեմատ նվազել են 2.5 տոկոսով, իսկ 2024-ի նոյեմբերի համեմատ՝ մնացել են անփոփոխ: 2024-ի հունվար-դեկտեմբերին այս ապրանքների գները մեկամյա կտրվածքով նվազել են 1.8 տոկոսով:
Առողջապահության ոլորտում 2024-ի դեկտեմբերին գները 3.2 տոկոսով գերազանցել են 2023-ի նույն ամսվա ցուցանիշը: 2024-ի նոյեմբերի համեմատ աճել են 0.6 տոկոսով: 2024-ի հունվար-դեկտեմբերին գները 1.3 տոկոսով բարձր են եղել 2023-ի նույն ժամանակահատվածից:
Տրանսպորտի գները 2024-ի դեկտեմբերին՝ 2023-ի նույն ամսվա համեմատ աճել են 3.3 տոկոսով: 2024-ի համեմատ նկատվել է գների անկում 1.6 տոկոսով: 2024-ի հունվար-դեկտեմբերին՝ 2023-ի նույն ժամանակահատվածի համեմատ գներն աճել են 8.4 տոկոսով:
Կապի ոլորտում 2024-ի դեկտեմբերին՝ 2023-ի նույն ամսվա համեմատ գրանցվել է 0.4 տոկոսով գնաճ: 2024-ի նոյեմբերի համեմատ գների փոփոխություն տեղի չի ունեցել: 2024-ի հունվար-դեկտեմբերին՝ 2023-ի նույն ժամանակահատվածի համեմատ գներն աճել են 0.2 տոկոսով:
Հանգստի կազմակերպման և մշակույթի ոլորտում 2024-ի դեկտեմբերին գրանցված գները 2023-ի նույն ամսվանից բարձր են եղել 0.4 տոկոսով: 2024-ի նոյեմբերի համեմատ գնաճը եղել է 0.8 տոկոս: 2024-ի հունվար-դեկտեմբերին՝ 2023-ի նույն ժամանակահատվածի համեմատ գներն աճել են 0.4 տոկոսով:
Կրթության ոլորտում 2024-ի դեկտեմբերին գները 7.8 տոկոսով բարձր են եղել 2023-ի նույն ամսվա ցուցանիշից, իսկ 2024-ի համեմատ՝ մնացել են անփոփոխ: 2024-ի հունվար-դեկտեմբերին՝ 2023-ի նույն ժամանակահատվածի համեմատ գներն աճել են 5.8 տոկոսով:
Ռեստորանների և հյուրանոցների գները 2024-ի դեկտեմբերին՝ 2023-ի նույն ամսվա համեմատ աճել են 1.4 տոկոսով, սակայն 2024-ի նոյեմբերի համեմատ նվազել են 0.2 տոկոսով: 2024-ի հունվար-դեկտեմբերին՝ 2023-ի նույն ժամանակահատվածի համեմատ գներն աճել են 2.9 տոկոսով:
Տարբեր ապրանքներ և ծառայություններ սյունակում նշված է, որ 2024-ի դեկտեմբերին՝ 2023-ի նույն ամսվա համեմատ գրանցվել է 1.6 տոկոսով գնանկում: 2024-ի նոյեմբերի համեմատ գները նվազել են 0.4 տոկոսով: 2024-ի հունվար-դեկտեմբերին՝ 2023-ի նույն ժամանակահատվածի համեմատ գրանցվել է 1.1 տոկոսով գնանկում: