ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել ռուսական նավթագազային ընկերությունների նկատմամբ
Միացյալ Նահանգները նոր պատժամիջոցներ է սահմանել ռուսական նավթագազային ընկերությունների և դրանց ղեկավարների նկատմամբ:
ԱՄՆ ֆինանսների նախարարության պատժամիջոցների ցուցակում են ներառվել «Զարուբեժնեֆտի» ղեկավար Սերգեյ Կուդրյաշովը, «Գազպրոմնեֆտի» ղեկավար Ալեքսանդր Դուկովը, «Լուկօյլի» համասեփականատեր Վագիթ Ալեքպերովի որդին և այլք:
Պատժամիջոցների տակ են հայտնվել «Գազպրոմնեֆտ» և «Սուրգուտնեֆտեգազ» ընկերությունները, սերբական NIS ընկերությունը, որը «Գազպրոմնեֆտի» դուստր ձեռնարկությունն է: Սահմանափակումներ են կիրառվել նաև ավելի քան 30 ռուսական նավթասպասարկման ընկերության նկատմամբ:
Բացի այդ փետրվարի 27-ից ԱՄՆ-ն իր ընկերություններին արգելել է նավթասպասարկման ծառայություններ մատուցել Ռուսաստանում: