ՏԿԵ նախարարը Քաղաքացիական ավիացիայի կոմիտեում աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել
ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Այսօր այցելել եմ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ենթակայությամբ գործող Քաղաքացիական ավիացիայի կոմիտե։
Նախ ծանոթացել եմ անձնակազմի հետ, աշխատանքային խորհրդակցություն եմ անցկացրել կոմիտեի ղեկավար անձնակազմի մասնակցությամբ, Կոմիտեի նախագահ Միհրան Խաչատրյանը ներկայացրել է Կոմիտեի գործունեությունը, իրականացվող աշխատանքները, Կոմիտեի զարգացման պլանը։
Ապա համատեղ շրջայց ենք կատարել «Հայաէրոնավիգացիա», «Ավիաբուժ» բժշկական կենտրոն, «Ավիաուսումնական կենտրոն» ընկերություններում։
Ծանոթացել եմ ընկերությունների աշխատանքներին, գործունեությանը, քննարկել ենք ընթացիկ աշխատանքային հարցեր»։