Ժիրայր Շաղոյանը լքել է Դեբրեցենը և վերադարձել Հայաստան
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Ժիրայր Շաղոյանը երկկողմանի համաձայնությամբ լքել է հունգարական «Դեբրեցենը» և վերադարձել հայրենիք՝ միանալով «Արարատ-Արմենիային»։
Այս մասին տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը։
23-ամյա ֆուտբոլիստը հանդես էր գալիս «Դեբրեցենում» վարձակալական հիմունքներով։
Ըստ Sofascore-ի՝ Շաղոյանը «Դեբրեցենի» կազմում մասնակցել է 10 հանդիպման՝ խաղադաշտում անցկացնելով ընդհանուր 185 րոպե։