Տնամերձ հողամասում տղամարդը որսորդական հրացանով ինքնասպան է եղել
Այսօր՝ հունվարի 10-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 09:20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արմավիրի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արմավիրի մարզի գյուղերից մեկի տան բակում տղամարդու դի կա, հայտնում է Shamshyan.com-ը:
Տեղում պարզվել է, որ տեղեկությունը հավաստի է և նշված գյուղի իր տան բակում 52-ամյա Անդրանիկ Թ.-ն իր մոտ եղած, իրեն պատկանող որսորդական հրացանով կրակելով իր վրա, ինքնսպան է եղել:
Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ: