Արդարադատության նախարարը ներկայացրել է Պրոբացիայի ծառայության նոր պետին
ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը Պրոբացիայի ծառայության աշխատակազմին է ներկայացրել ծառայության նորանշանակ պետ Գուրգեն Աֆրիկյանին:
Շնորհավորելով Գուրգեն Աֆրիկյանին՝ նախարարը կարևորել է Պրոբացիայի ծառայության անկյունաքարային դերը վերասոցիալականացման տեսակյունից, ընդգծել է Ծառայության ճանաչելիության բարձրացման և կարողությունների զարգացման նշանակությունը:
Գուրգեն Աֆրիկյանը երախտագիտություն է հայտնել վստահության համար՝ հավաստիացնելով, որ իր լիազորությունների շրջանակում կանի առավելագույնը:
Նախարարը շնորհակալություն է հայտնել ծառայության նախկին պետ Արամ Նիկոյանին կատարած աշխատանքի համար՝ մաղթելով հետագա հաջողություն: Սրբուհի Գալյանը նորանշանակ պետի ուղեկցությամբ շրջայց է իրականացրել Պրոբացիայի ծառայությունում։