Անչելոտին խոսել է Ռեալի վնասվածք ստացած խաղացողների մասին
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին «Մալյորկայի» հետ հանդիպումից հետո (3:0) խոսել է Բելինգհեմի, Չուամենիի և Վալվերդեի վնասվածքների մասին։
«Չուամենին լավ է, բայց բժիշկը որոշեց, որ նրա համար ավելի լավ է չշարունակել խաղալ։ Վալվերդեն ու Բելինգհեմը տուժցին գերծանրաբեռնվածությունից։ Չէինք սպասում, որ այսօր ջերմաստիճանն այսքան բարձր կլինի. սա ազդեց հանդիպման ռիթմի վրա»,- Armsport-ի փոխանցմամբ՝ մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Անչելոտին:
55-րդ րոպեին Չուամենին լքեց խաղադաշտը՝ գլխի վնասվածքի կասկածով, իսկ 20 րոպե անց փոխարինվեց Ֆեդերիկո Վալվերդեն։ Ջուդ Բելինգհեմը կարողացավ խաղալ մինչև վերջ, սակայն նրա մոտ նույնպես որոշակի խնդիրներ ի հայտ եկան։
Հիշեցնենք, որ «Ռեալը» Իսպանիայի Սուպերգավաթի խաղարկության եզրափակիչում կահնդիպի «Բարսելոնային»։ Հանդիպումը կկայնա կիրակի՝ հունվարի 12-ին, ժամը 23։00-ին։