Էլինա Ավանեսյանը չկարողացավ դուրս գալ Հոբարթի մրցաշարի եզրափակիչ
Աշխարհի 44-րդ ռակետ, Հայաստանի ներկայացուցիչ Էլինա Ավանեսյանը չի կարողացել դուրս գալ Հոբարթում (Ավստրալիա) ընթացող WTA-250 մրցաշարի եզրափակիչ։ Հայաստանի ներկայացուցիչը կիսաեզրափակչում 4:6, 6:3, 6:4 հաշվով զիջել է աշխարհի 67-րդ ռակետ, ամերիկացի թենիսիստ Մաքքարթնի Քեսլերին:
Հանդիպումը տեւել է 2 ժամ 4 րոպե։
Հոբարթի մրցաշարի եզրափակչում Մաքքարթնի Քեսլերը կխաղա Մայա Ջոյնտ (Ավստրալիա) — Էլիզ Մերտենս (Բելգիա) զույգի հաղթողի հետ։
Ավանեսյանը հունվարի 12-ին կմեկնարկի Ավստրալիայի բաց առաջնությունում: Հայաստանի ներկայացուցչի մրցակիցը կլինի աշխարհի 25-րդ ռակետ, Ղազախստանի ներկայացուցիչ Յուլյա Պուտինցևան, փոխանցում է Armsport-ը։