2025թ. առաջին վեց օրերին 2024-ի համեմատ օդային տրանսպորտով ՀՀ ժամանած ուղևորների թիվը աճել է 19.8 %-ով. Փաշինյան
2025թ. առաջին վեց օրերի տվյալներով 2024-ի նույն օրերի համեմատ օդային տրանսպորտով ՀՀ ժամանած ուղևորների թիվը աճել է 19.8 տոկոսով։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ընդհանուր առմամբ օդային տրանսպորտով ուղևորահոսքը աճել է գրեթե նույնքան։ ԵՄ-ից ստացած տվյալներով 2018-ից ի վեր ՀՀ-ից դեպի ԵՄ օդային տրանսպորտով ուղևորահոսքը աճել է շուրջ 400 տոկոսով»,- գրել է նա։