Ռոման և Ինտերը կարող են փոխանակվել խաղացողներով
«Ռոման» և «Ինտերը» կարող են խղացողների փոխանակում կատարել, հայտնում է լրագրող Ջանլուկա դի Մարցիոն։
Աղբյուրի տեղեկություններով՝ «ներաձուրիի» 25-ամյա կիսապաշտպան Դավիդե Ֆրատեզին դժգոհ է Սիմոնե Ինձագիի թիմում ունեցած իր դերից, որից էլ հույս ունի օգտվել «Ռոման», որտեղ կիսապաշտպանը սկսել է իր կարիերան:
«Գայլերի» տեխնիկական տնօրեն Ֆլորենտ Գիսոլֆին այժմ գտնվում է Միլանում, որտեղ բանակցություններ է վարում Ֆրատեզիի հետ։ Հռոմեացիները պատրաստ են գործարքի մեջ ներառել Բրայան Կրիստանտեին։ Խոսքը մինչև մրցաշրջանի ավարտ վարձակալության մասին է։
Նշենք, որ Transfermarkt-ը Ֆրատեզիի տրանսֆերային արժեքը գնահատում է 32 միլիոն եվրո, իսկ Կրիստանտեինը՝ 12 միլիոն եվրո, փոխանցում է Armsport-ը։