Ուրարտուն հայտնել է երկու խաղացողի հեռանալու մասին
«Ուրարտուի» խաղացողներ Անդրեյ Կրավչուկը և Լուքման Գիլմորն երկկողմանի համաձայնությամբ խզել են պայմանագրերը, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Անդրեյ Կրավչուկը «Ուրարտուի» կազմում անցկացրել է 29 հանդիպում, որոնցում դարձել է 4 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ, իսկ Լուքման Գիլմորն անցկացրել է 29 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։
«Շնորհակալություն ենք հայտնում ֆուտբոլիստներին ցուցադրած խաղի համար և մաղթում հաջողություն հետագա կարիերայում»,- ասված է ակումբի տարածած հայտարարությունում։
Նշենք, որ կիսապաշտպանները միացել էին ակումբին 2024 թվականի ձմռանը։