Մեծ Բրիտանիայի թագուհին խնդրել է արքայազն Հարրիին սափրել մորուքը, քանի որ նա չի սիրում մորուքով տղամարդկանց
Մեծ Բրիտանիայի թագուհի Ելիզավետա 2-ը խնդրել է իր թոռնիկին` արքայազն Հարրին սափրել իր մորուքը: Այս մասին գրում gazeta-ն՝ հղում անելով Express-ին: Թագուհին խոստովանել է, որ չի սիրում, երբ տղամարդիկ չեն սափրվում և հուսով է, որ իր թոռնիկը հնարավորինս շուտ կկատարի իր խնդրանքը:
Սակայն, արքայազն Ուիլյամին և Քեյթ Միդլթոնին դուր է գալիս Հարրիի նոր կերպարը: Արքայազն Հարրիի խոսքով` մորուքն արքայական սովորույթ է:
Թագավորական տան մոտ գտնվող աղբյուրների փոխանցմամբ` Հարրին չի սիրում տխրեցնել իր տատիկին և գուցե գնա այդ քայլին հանուն տատիկի: