Երևանում այրված «ԳԱԶել»-ից առաջացած կրակը տեսանելի է եղել մի քանի 100 մետրից
Այսօր՝ հոկտեմբերի 12-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 03։50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մինաս Ավետիսյան 4-րդ փողոցի թիվ 4-րդ շենքի մոտ ավտոմեքենա է այրվում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն նշված վայր են ժամանել Երևանի թիվ 5-րդ հրշեջ փրկարարական ջոկատից՝ 2 մարտական հաշվարկ։
Ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան, սակայն Գուրգեն Միտոյանին պատկանող «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենան ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի։