Պատրաստ ենք այս ամսվա ընթացքում խաղաղության պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ. Փաշինյանի ելույթը (տեսանյութ)
Այսօր Մոսկվայում տեղի է ունեցել ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների խորհրդի նիստը՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նախագահությամբ: ԱՊՀ երկրների ղեկավարները նախ լուսանկարվել են, այնուհետև մեկնարկել է նիստը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով։
«Իմ ելույթը ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նեղ կազմով նիստին»,-սոցցանցերի իր էջում հրապարակած կադրերին կից գրել է վարչապետը։