Խարդախության զոհ չդառնալու համար եղեք ուշադիր, նաև՝ օրինահարգ. ոստիկանության հորդորը
Խարդախների ծուղակում հայտնված քաղաքացին մոտ մեկ ամիս առաջ էր «Տիկ-Տոկ» սոցիալական ցանցում տեսել վարորդական իրավունքի վկայականի ստացման վերաբերյալ գովազդը։ Նրան հետաքրքրել էր առաջարկը և որոշել իր և կնոջ համար վարորդական իրավունքի վկայական ձեռք բերել։
«Ուղղակի խաբվել եմ, հետո եմ հասկացել, որ դա խաբեություն է»,-այսպես չկասկածելով, որ սոցիալական ցանցերից մեկում շրջանառվող տեղեկությունը խաբեություն է, քաղաքացին տրվել էր գայթակղությանը, նույնիսկ վճարել 600 հազար դրամ:
Մանրամասները՝ Ոստիկանության տեսանյութում: