Մենք եկել ենք ո՛չ դուռ կոտրելու, ո՛չ պատ քանդելու․ Սրբազանը կոչով դիմեց Հանրայինի ղեկավարությանը
Մենք եկել ենք ո՛չ դուռ կոտրելու, ո՛չ պատ քանդելու։ Մենք պահանջում ենք ուղիղ եթեր՝ ժողովրդին դիմելու համար։ Այս մասին Հանրային հեռուստաընկերության մոտ հայտարարեց Բագրատ Սրբազանը։
«Մենք ուղիղ եթեր ենք ուզում այս ստի որջից, որն ամբողջ ժամանակամիջոցում ծառայել է միայն ՔՊ-ին։
Կոչով դիմում եմ Հանրային հեռուստաընկերության ղեկավարությանը, որ մեկ ժամվա ընթացքում հանդիպեն մեր ներկայացուցիչների հետ և քննարկեն ուղիղ եթերի պայմանները»։