Մենք նրա համակիրներին և համախոհներին գրեթե ամեն օր եթեր ենք հրավիրել․ զգալի մասը մերժել են․ Պետրոս Ղազարյան
Նոր իմացա, որ Սրբազանը գալիս է Հանրային`ուղիղ եթերի պահանջով։ Երևի վերջինս տեղյակ չէ, որ շարժման առաջին օրվանից մենք նրա համակիրներին և համախոհներին գրեթե ամեն օր եթեր ենք հրավիրել։ Հիմա էլ եթերը բաց է։ Այս մասին գրել է հեռուստամեկնաբան Պետրոս Ղազարյանը:
«Ցավոք զգալի մասը մերժել են։ Իսկ նրանք, ովքեր համաձայնել են, եղել են Հանրայինի եթերում` առանց մի բառ կրճատելու»,-հավելել է նա: