Այս պայքարի բովանդակությունը կեղծիքի ու արդարության, ստի ու ճշմարտության մասին է․ Սրբազան
Այս պայքարի բովանդակությունը կեղծիքի ու արդարության, ստի ու ճշմարտության մասին է, որի ակունքներում ես կանգնել եմ բարձրագույն պատասխանատվությամբ։ Այդ մասին հայտարարել է «Սրբազան շարժման» առաջնորդ Բագրատ Սրբազանը՝ հանրահավաքին հրավիրված իր ելույթում․
«Չեմ նստել ու սպասել, որ իմ փոխարեն ուրիշը պետք է գործի, վերլուծություններ չեմ արել ու այդպես ինքնաբավարարվել, չեմ քննադատել ուրիշներին, ովքեր պայքարել են և վերջում որոշել, որ հիասթափված եմ, քաղաքականություն չեմ խաղացել ու քաղաքական գործիչ լինելու հավակնություն ստանձնել ու ամենից փորձել դիվիդենտներ քաղել, փորձելով մաքուր նկարագրով մնալ»,- նշել է Սրբազանը։