Արագածոտնի մարզում ոչ սթափ վարորդը Mitsubishi-ով տապալել է բետոնե էլեկտրասյունն ու գլխիվայր շրջվել
Սեպտեմբերի 30-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 17։00-ի սահմաններում Արագածոտնի մարզի բնակիչ 33-ամյա Լեռնիկ Թ․-ն իր վարած «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենայով Փարպի-Աշտարակ ավտոճանապարհի՝ Աշտարակի վարչական տարածքում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե էլեկտրասյանը, կոտրել այն և գլխիվայր շրջվել։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։
Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է ոչ սթափ (խմած)։