Երևանի և Հռոմի միջև ստորագրվեց «Բարեկամության և համագործակցության» համաձայնագիրը. Ավինյան
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը գրում է.
«Սիրելի երևանցիներ,
Երևանի և Հռոմի միջև այսօր ստորագրվեց «Բարեկամության և համագործակցության» համաձայնագիրը:
Այս պատմական համագործակցությունը խորհրդանշում է մեր երկու հնագույն քաղաքների միջև դարավոր կապերի նոր փուլը։
Համաձայնագիրը նպատակ ունի համագործակցության նոր հարթակ ստեղծել քաղաքային կառավարման ոլորտներում՝ վերածելով մեր քաղաքների միջև եղած բարեկամական կապերը»։