Տիգրան Ավինյանն Իտալիայում է
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի գլխավորած պաշտոնական պատվիրակությունը սեպտեմբերի 29-ից 1-ը կլինի Իտալիայի մայրաքաղաք Հռոմում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը։
«Այցի ընթացքում երկու մայրաքաղաքների միջև կստորագրվի «Բարեկամության և Համագործակցության» համաձայնագիր:
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ու Հռոմի քաղաքապետ Ռոբերտո Գուալտիերին կքննարկեն երկկողմ գործակցությանն առնչվող հարցեր ու կնախանշեն առաջիկա անելիքները»: