ԲՏԱ նախարարը «Google» ընկերության պատվիրակության հետ քննարկել է համագործակցությունն առավել բարձր մակարդակի հասցնելու հնարավորությունները
ՀՀ կառավարության և «Google» ընկերության միջև համագործակցությունը զարգացնելու նպատակով ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանն ընդունել է Հայաստանում աշխատանքային այցով գտնվող «Google» ընկերության պատվիրակությանը: Այդ մասին նա նշել է ֆեյսբուքյան իր էջում։
«Իմ խոսքում անդրադարձել եմ ԲՏԱ նախարարության ռազմավարական առաջնահերթություններին, քննարկել ենք թվայնացման, արհեստական բանականության և ամպային տեխնոլոգիաների ոլորտում հնարավոր համագործակցության հետ կապված հարցեր։ Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև «Google» ընկերության հետ համագործակցությունն առավել բարձր մակարդակի հասցնելու հնարավորությունները, անդրադարձ է եղել Հայաստանում «YouTube»-ի դրամայնացման ակտիվացման խնդրին, ինչպես նաև «Google» քարտեզների ճշգրտման հարցերին»,- գրել է նա: