Սեպտեմբերի 19-ին ընդառաջ, հայաստանյան իշխանական ողջ ռեսուրսը դրվել է ներարցախյան կոնֆլիկտ հրահրելու վրա. Աբրահամյան
Սեպտեմբերի 19-ին ընդառաջ, հայաստանյան իշխանական ողջ ռեսուրսը` երևացող ու չերևացող գործիքակազմով, դրվել է ներարցախյան կոնֆլիկտ հրահրելու վրա: Այս մասին իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
Ըստ նրա, իշխանությունն իր ուժերը մոբիլիզացրել է, որպեսզի Արցախի հետ տեղի ունեցածի պատասխանատվությունը բաշխի բացառապես արցախցիների վրա` հնարավորինս ստվերում պահելով Արցախն ուրացած ու հանձնած գլխավոր պատասխանատուներին:
«Մի մասը` գիտակցաբար, մի մասը` էմոցիաների մղումով, մյուս մասը` պարզապես արդարություն փնտրելով, ընկնում է իշխանության թակարդը, ինչի հետևանքով ողջ դիսկուրսը տեղափոխվում է ներարցախյան մակարդակ:
Իսկ Արցախն Ադրբեջան հայտարարած, արցախյան բլոկադային լուռ հետևած և ադրբեջանական ագրեսիային կանաչ լույս վառած հայաստանյան իշխանական վերնախավը գոհունակությամբ հետևում է իր հանցագործության` պատասխանատվությունն այլոց վրա բաշխելու պրոցեսին»,- գրել է Տ.Աբրահամյանը։