Այսօր Սեռական առողջության համաշխարհային օրն է
Այսօր Սեռական առողջության համաշխարհային օրն է: Նպատակն է բարձրացնել բոլորի համար սեռական առողջության մասին իրազեկվածությունը, տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։
«Սեռական առողջության 2024թ. համաշխարհային օրվա (WSHD) թեման է. «Դրական հարաբերություններ», այն ընդգծում է դրական հարաբերությունների խթանման անհրաժեշտությունը՝ որպես սեռական առողջության հիմնաքար:
Խորհուրդ է տրվում միշտ ցուցաբերել պատասխանատու վարքագիծ և ամուսնանալուց կամ զուգընկերային հարաբերություններ ստեղծելուց առաջ անցնել անհրաժեշտ հետազոտություներ ինչպես ձեր, այնպես էլ դիմացինի սեռական առողջությունը չվնասելու համար»,-ասված է հաղորդագրության մեջ: