Նիդերլանդների դեսպանը հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ փոխնախարարին
Օգոստոսի 23-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Նիդերլանդների Թագավորության դեսպան տիկին Մարիկե Հարիետ Մոնրո-Վինտերին՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:
Շնորհավորելով դեսպանին՝ նախարարի տեղակալը հույս է հայտնել, որ դեսպանն իր առաքելության ընթացքում կգործադրի առավելագույն ջանքերը երկու երկրների միջև հարաբերությունների առավել զարգացման ուղղությամբ:
Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել քաղաքական երկխոսության խորացման, առևտրատնտեսական և միջազգային կազմակերպություններում համագործակցությանն առնչվող հարցերի շուրջ: Կարևորվել է խորհրդարանական համագործակցության խորացումը:
Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային և միջազգային անվտանգության մի շարք հարցերի: