Թուրքիայում ինքնազգացողությունը վատացած ՀՀ քաղաքացուն օդային ճանապարհով տեղափոխել են Հայաստան (տեսանյութ)
Թուրքիայում ինքնազգացողությունը վատացած ՀՀ քաղաքացուն օդային ճանապարհով տեղափոխել են Հայաստան՝ հայկական և թուրքական կողմերի համագործակցությամբ։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։
Հայաստանի ԱԳՆ-ն կապ է հաստատել Թուրքիայի ԱԳՆ-ի հետ եւ արագ կազմակերպվել են հիվանդի օդային տեղափոխման համար անհրաժեշտ բոլոր միջոցառումները։
Ուղղաթիռի ժամանման կադրերը՝ Operativ.am-ի տելեգրամի ալիքում։