Վերջ դպրոցական հիջաբներին
Թուրքական իշխանությունները թույլ են տվել դպրոցներում հիջաբ կրել: Հասարակության աշխարհիկ մասը նորամուծությունը անվանել է երկրի իսլամականացման հերթական փորձ:Կրթության ոլորտը հիմնական վեճի թեման է կրոնական պահպանողականների, որոնց աջակցում է «Արդարություն և զարգացում» կուսակցությունը' վարչապետ Էրդողանի ղեկավարությամբ, և նրանց լիբերալ ընդդիմադիրների միջև, ովքեր կառավարությանը մեղադրում են իսլամական արժեքների տարածման համար:Իշխանությունները հանել են հիջաբի արգելքը' ի պատասխան բազմաթիվ խնդրանքների: «Եկեք թույլ տանք բոլորին իրենց երեխաների սեփական ցանկությամբ հագցնել»,- Էրդողանին մեջբերում է MIGnews-ը:Թուրքիան համարվում է աշխարհիկ պետություն: Թուրքիայի առաջին նախագահ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքը իրականացրել է մի շարք լիբերալ բարեփոխումներ, որոնք ներկա դրությամբ, շատ թուրքերի փոխանցմամբ, հակասում են պահպանողական-կրոնական քաղաքական գործիչների նոր սերնդի գաղափարներին:Ավելի վաղ հաղորդում էին, որ Թուրքիայի կառավարության ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանը մտել է աշխարհի ամենաազդեցիկ մուսուլմանների ցուցակի մեջ: Ցուցակի առաջին հորիզոնականում է Սաուդյան Արաբիայի թագավոր Աբդալ բեն Աբդել Ազիզ Ալ-Սաուդը: Էրդողանը հայտնվել է երկրորդ հորիզոնականում: