Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
![](/timthumb.php?src=disc/24-06-24/44f1f9d94dc587de63ef1f58e8a20890.jpg&w=450)
Երևան քաղաքում՝
Հունիսի 25-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Հունիսի 24-ին և 28-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ և երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում 16-20մ/վ արագությամբ։
Հանրապետության տարածքում՝
Հունիսի 24-28-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։
Քամին՝ հարավ-արևելյան՝ 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 18-23մ/վ արագությամբ:
Երեկոյան ժամերին, Արագածոտնի նախալեռներում, Արմավիրում և Կոտայքում սպասվում է քամու ուժգնացում 16-20մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։