Վիետնամի ԱԳ նախարարությունը Պուտինի այցից հետո, ԱՄՆ-ին անվանել է ռազմավարական կարևոր գործընկեր
Վիետնամի արտաքին գործերի նախարարությունը Պուտինի՝ երկիր կատարած այցից հետո, ԱՄՆ-ին անվանել է ռազմավարական կարևոր գործընկեր.
«Վիետնամը պատրաստ է աշխատել Միացյալ Նահանգների հետ՝ խթանելու համապարփակ ռազմավարական գործընկերությունը արդյունավետ, կայուն և իմաստալից զարգացման համար՝ հիմնված միմյանց անկախության, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և քաղաքական ինստիտուտների նկատմամբ հարգանքի վրա, ինչը բխում է երկու երկրների ժողովրդի շահերից»,- ասել է Վիետնամի ԱԳ նախարար Բույ Թան Սոն։