Մախաչկալայում 4 զինյալ է ոչնչացվել
![](/timthumb.php?src=disc/24-06-24/b99c360a957b05e89ad7c07a93796feb.jpg&w=450)
Մախաչկալայում 4 զինյալ է ոչնչացվել, հայտնում է Դաղստանի ներքին գործերի նախարարությունը: Այդ մասին տեղեկացրել է ՌԻԱ Նովոստին: Ավելի վաղ հայտնել էինք 2 զինյալի ոչնչացման մասին:
«Այս պահի տվյալներով՝ Մախաչկալայում իրավապահները ոչնչացրել են 4 զինյալի»,- ասել է հանրապետության ՆԳՆ մամուլի ծառայության ղեկավար Գայանա Գարիևան:
Հիշեցնենք՝ անհայտ անձինք այսօր Դերբենտ և Մախաչկալա քաղաքներում հարձակվել են երկու ուղղափառ եկեղեցու, սինագոգի և ճանապարհապարեկային ծառայության կետի վրա:
Հարձակման հետևանքով սպանվել են ոստիկաններ և քահանա: